‘Ուսանողների բողոքն ընդդեմ Բլատերի’

1028

Շվեյցարիայի ոստիկանությունը Ցյուրիխում ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերի ելույթի ժամանակ կանխել է ուսանողների անկարգությունների փորձը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

60-100 ուսանողներ փորձել են ներխուժել այն լսարանը, որտեղ Բլատերը ելույթ է ունեցել: Ուսանողները ցանկանում են, որ Բլատերը հրաժարվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից և ցուցադրել են «Վռնդեք Բլատերին» պաստառը:

Այս միջադեպի պատճառով երկու ժամ կաթվածահար է եղել մոտակա փողոցների երթևեկությունը:

Հիշեցնենք, որ 78-ամյա Բլատերը մտադիր է առաջադրվել  2015 թվականին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին:

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի «Գալաթասարային»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա. Պուտինի հետ հանդիպման մասին չի նշվում’