‘Ուսեյն Բոլտը ցանկանում է շարունակել մարզումները «Բորուսիայի» կազմում’

1600

Լեգենդար Ուսեյն Բոլտը զարմացրեց բոլորին` ուրբաթ օրը մասնակցելով Դորտմունդի «Բորուսիայի» մարզմանը: Աշխարհի ամենաարագ մարդը ցանկանում է մնալ ակումբում ու շարունակել մարզումները:

-Հույս ունեմ` թիմն ինձ կընդունի մոտ ապագայում: Կցանկանայի շարունակել մարզվել նրանց հետ, ավելի շատ փորձ ձեռք բերել և միգուցե պայմանագիր ստորագրել: Չես կարող իմանալ,- ասել է Բոլտը bundesliga.com-ին:-

Բոլտը չի թաքցնում, որ ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, և հնարավորություն էր ստացել փորձել ուժերը «Բորուսիայի» կազմում: Նախավարժանքից հետո 31-ամյա ֆուտբոլիստը ապշեցրել է հավաքված 1400 երկրպագուներին իր մրցելույթով:

Բոլտը հրաշալի օր անցկացրեց, արտակարգ գոլ խփեց, գեղեցիկ հնարքի դիմեց և չվրիպեց 11 մետրանոցի: Նա նույնպես գոհ էր իր խաղից:

-Կարծում եմ` ընդհանուր առմամբ ինձ տասից յոթ կնշանակեմ: Կարծում եմ` լավ էր: Լավ հանդես եկա, հիմա պետք է փորձ ձեռք բերել: Աշխատել և լավ մարզավիճակ ձեռք բերել: Ես ցանկանում էի լավագույն խաղս ցույց տալ: Ցանկանում էի շարժվել, տղաներին հնարավորություն տալ և անել այն, ինչ կարող եմ: Ես իսկապես փորձում եմ պրոֆեսիոնալ դառնալ, այնպես որ պետք է բարձր մակարդակով խաղամ,- ասել է Բոլտը:

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Շտյոգերն մարզումից հետո հայտարարել է, որ Բոլտը շատ տաղանդավոր է:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթիի» սեփականատերը չինական ակումբ կգնի’
Հաջորդ հոդվածը’25-ամյա խորվաթ ֆուտբոլիստ Բոբանը մահացել է խաղի ժամանակ (տեսանյութ)’