‘Ուսեյն Բոլտը «Օլդ Թրաֆորդում» ֆուտբոլ կխաղա’

2118

Աշխարհահռչակ վազորդ, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը կմասնակցի ֆուտբոլի բարեգործական հանդիպման Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում: Ճամայկացի աթլետ թվիթերում գրել է, որ իր մրցակիցներից մեկը լինելու է հայտնի երգիչ Ռոբի Վիլյամսը: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին:

Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Բոլտը պատրաստվում է պայմանագիր կնքել ֆուտբոլային ակումբներից մեկի հետ եւ ուժերը փորձել նաեւ այդ մարզաձեւում: Սակայն այսօր պարզվել է, որ նման տեղեկատվություն տարածել է հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդանուս» ակումբը, որպեսզի մեծ թվով դիտումներ ապահովվի համացանցում:

 

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին. Բողոքի երթ եւ հոգեհանգստի կարգ ‘
Հաջորդ հոդվածը‘Քուֆթայի վրա հայերեն մակնշում չի եղել’