‘
Հանրաճանաչ վազորդ Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ ներկայիս Օլիմպիադան վերջինն է իր կարիերայում:
«Նախ կարող եք ավելի բարձր ծափահարել: Այո, այս Օլիմպիադան վերջինն է իմ կարիերայում: Արեցի ամենն, ինչ հնարավոր էր: Շատերն ուրախ չեն լինի:
Կցանկանայի համաշխարհային ռեկորդ սահմանել 200 մետր վազքում, իսկ 100 մետրն ինձ համար խնդիր չէ»,- yahoo.com-ը մեջբերում է Բոլտի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բոլտն օլիմպիական 6-ակի չեմպիոն է: Նա մի շարք համաշխարհային ռեկորդներ է սահմանել թեթև ատլետիկայում:
‘