‘Ուրանային կրքեր ‘

946

Հայաստանում ուրանի հանքաքարի երևակմամբ հանքավայրերի մշակումը սպառնում է վերածվել մեծ բնապահպանական խնդիրների:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ԷկոԼուր» ՈԿԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, օրենսդրական փոփոխությունների պատճառով, որոնք լեռնահանքային ընկերություններին թույլ են տալիս գերշահույթ ստանալ նույնիսկ այն հանքավայրերում, որոնք մինչ այդ համարվում էին անհեռանկարային, Հայաստանում սկսել են մշակվել նաև, այսպես կոչված, հանքաքարային երևակումները:

Խնդիրն այն է, որ դրանցից շատերն ուղեկցվում են նաև ուրանի հանքաքարի երևակումներով: «Դրանք կարող են չունենալ արդյունաբերական նշանակություն, սակայն չափազանց մեծ են ռիսկերը, հատկապես` բնակչության առողջության համար», — ընդգծել է փորձագետը:

Ընդ որում Զարաֆյանը պատահական չի համարել այն փաստը, որ երկար ժամանակ շահագործվող հանքավայրերի մերձակա տարածքներում հայտնաբերվել է ռադոնի բարձր մակարդակ: «Բոլոր այդ հանքավայրերն ուղեկցվում են ռադիոակտիվ նյութերի պաշարներով», — ասել է նա:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին բնապահպանները տագնապ էին ազդարարել Վայոց ձորում Ազատեկի հանքավայրի հետախուզման առնչությամբ: Վայքի բնակիչները համոզված են, որ հանքավայում ուրան կա: «ԷկոԼուրի» տեղեկությունների համաձայն, Վայքում ուրանի հանքաքարի երևակումների մասին նշել են նաև նախորդ դարի 60-70-ական թվականների հայտնի գրոմովյան և կոլցովյան արշավախմբերը:

Օրերս Ռադիացիոն անվտանգության կարգավորման պետական կոմիտեն բնական ռադիոակտիվ ֆոնի չափումներ է անցկացրել Ազատեկի հանքավայրի տարածքում, ինչպես նաև Վայք քաղաքում և Ազատեկ համայնքում: Հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:

Մինչդեռ Զարաֆյանը բացասական գնահատական է տվել ռադիոակտիվ նյութերի երևակումներ պարունակող հանքավայրերի մշկման ռիսկերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության բացակայությանը: «Դժբախտաբար, այդ հարցով ոչ ոք չի զբաղվում: Լեռնահանքային ընկերությունները լռում են, քանի որ նրանց  ձեռնտու չէ խոսել ռիսկերի մասին, իսկ պետությունը` քանի որ այդ լռությոևւնը ձեռնտու է  առանձին պաշտոնյաների, որոնք կանգնած են ընկերությունների թիկունքում», — նշել է փորձագետը:

Կրակին յուղ է լցնում այն փաստը, որ դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում ուրանի հետախուզում էր անցկացվում «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը»: Երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացման համար 3 մլն եվրո էր հատկացրել «Ռոսատոմը»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրանի պաշարները Հայաստանում կարող են տատանվել 30-40 հազար տոննայի սահմաններում: Սակայն  երկրաբանական հետախուզման առաջին արդյունքները դրական չէին:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքազգի գանձեր որոնողները ավերել են Ակոռիի հայկական գերեզմանոցը’
Հաջորդ հոդվածը‘Ազգային փոխադրողները սնանկանում են, ուղեւորահոսքն՝ ավելանում ‘