‘
Չգրանցված «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են իրենց մոսկովյան շտաբում, ամենշաբաթյա ժողովի ժամանակ, հաղորդել է միավորման քարտուղար Ալեքսանդր Ավերինը:
«Ուրիշ Ռուսաստանի» առաջնորդ Էդուարդ Լիմոնովը նշել է, որ ձերբակալվածները 15-ն են, ձերբակալության պատճառը հայտնի չէ:
«Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունն ստեղծվել է Էդուարդ Լիմոնովի «Նացիոնալ-բոլշևիկյան» արգելված կուսակցության անդամների կողմից: Նրանք մասնակցել են «չհամաձայնողների երթերին», Մոսկվայի Հաղթանակի հրապարակում տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ ի պաշտպանություն հավաքների ազատության վերաբերյալ Սահմանադրության 31-րդ հոդվածի, 2011-2012 թթ. զանգվածային ընդդիմադիր ակցիաներին:
2013 թ. Կիևում հակակառավարական ցույցերի ժամանակ «Ուրիշ Ռուսաստանը» հանդես է եկել «հակամայդանի» պաշտպանությամբ, իսկ Յանուկովիչի տապալումից հետո պաշտպանել է Ղրիմի անեքսիային և ակտիվորեն աջակցել է Դոնբասն Ուկրաինայից անջատելու կողմնակիցներին:
2016 թ. սկզբին Լիմոնովն իր բլոգում ազդարարել է «Հունվարի 26-ի կոմիտե» ստեղծելու մասին՝ որպես «ազգային-հայրենասիրական ուժերի միավորում»: Կոմիտեն ղեկավարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախկին «գլխավոր հրամանատար» Իգոր Ստրելկով-Գիրկինը:
Փոխանցում է BBC-ն:
‘