‘Ուրուգվայական կինոն` Երևանում ‘

1247

Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության և Արգենտինայի հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո հուլիսի 2-9-ը Երևանում տեղի կունենա ուրուգվայական ֆիլմերի առաջին ցուցադրությունը:

Ցուցադրությունն անցկացվելու է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:

Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունները ընտրողական ծրագրի միջոցով, որը ներառում է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ընտրանի, որոնք արտացոլում են երկրի ոգին՝ իր պատմության, երաժշտության և ինքնատիպության միջոցով:

Կինեմատոգրաֆիական  այս ծրագիրը որն նպատակ ունի ոչ միայն միջմշակութային կապի զարգացման, այլ նաև դերասանների համար նոր հնարավորությունների ստեղծման և համագործակցության շրջանակների ընդլայնման։ Ֆիլմերը կցուցադրվեն նկարահանված օրիգինալ լեզվով՝ անգլերեն տողատակերով: Ցուցադրությունը տեղի կունենա Թումո կենտրոնում և «The Club»-ում: Մուտքն ազատ է։

Նախորդ հոդվածը‘Օպերատորին հարվածել են եւ գցել գետնին, փաստաբանին ներս չեն թողնում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանը «կամ-կամ»-ից անցնում է «և-և»-ի ‘