‘Ուրուգվայի նախագահ. Անկարան պետք է ընդունի կատարված բարբարոսությունը ‘

968

Ուրուգվայի նախագահի պաշտոնը լքող Խոսե Մուխիկան երկրի հայ համայնքի հետ իր հրաժեշտի հանդիպմանը խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության 100-ամյա հոբելյանի միջոցառումների անցկացմանը:

«Ես վստահ եմ, որ թուրքերը կնեղանան, բայց Ցեղասպանությունը եղել է, և եթե կարող եմ ինչ-որ բանով լինել օգտակար, ապա ուրախությամբ կանեմ»,-հայտարարել է նա: Մուխիկան ընդգծել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցում երբեք չի կարելի հասնել արդարության, քանի որ այն ցավը և վնասը, որը 20-րդ դարի սկզբին հասցվել է հայ ժողովրդին, հնարավոր չի փոխհատուցել: «Կան պետական շահեր, որոնք խանգարում են այդ քայլին: Նվազագույնը, որ պետք է անի Անկարան, դա ինքնաքննադատելու համարձակություն ունենալն է և կատարված բարբարոսությունն ընդունելը»,-հայտարարել է նա:

Դեկտեմբերին Որուգվայի նախագահ էր ընտրվել Տաբարե Վասկեսը, որը իր պաշտոնը կստանձնի մարտի 1-ին:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի լիգայի գավաթ. «Լիվերպուլը» և «Չելսին» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը փոքրիկ Սերյոժային (ֆոտոշարք)’