‘Ուրուգվայի նախագահ. Գուանտանամոյի նախկին կալանավորներն անմեղ են’

764

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հայտարարել է, որ իր տրամադրության տակ են փաստաթղթեր, որոնք ապացուցում են Գուանտանամո բանտի նախկին վեց կալանավորների անմեղությունը, ովքեր ապաստանել են երկրում: «Ինձ համար ցավալի է,- երկուշաբթի ուրուգվայական Pais թերթին տված հարցազրույցում ասել է երկրի ղեկավարը:- Ես ինքս երկար տարիներ եմ անցկացրել կալանավայրում և գիտեմ բաներ, որոնք հայտնի չեն շատերին»: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում իշխանությունները հրապարակավ  կխոսեն այն մասին, որ Գուանտանամոյի նախկին կալանավորները կապ չունեն այն հանցագործությունների հետ, որոնց համար հայտնվել են բանտում:

Դեկտեմբերի 7-ին վեց մարդ, ովքեր 10 տարուց ավելի, առանց դատարանի որոշման, պահվել են Կուբայում ամերիկյան Գուանտանամո ռազմակայանում գտնվող և ահաբեկիչների համար նախատեսված բանտում, ժամանել են Ուրուգվայ: Խոսքը չորս սիրիացու, մեկ պաղեստինցու և մեկ թունիսցու մասին է: Մուխիկան պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նրանք երկրում կլինեն փախստականի կարգավիճակով և «կարող են հեռանալ առաջին իսկ օրը՝ հենց որ ուզեն»: Մուխիկան նաև տեղեկացրել է, որ Ուրուգվայը չի համաձայնել ԱՄՆ-ի պայմաններին, որոնց համաձայն՝ նախկին կալանավորները պետք է տվյալ երկրում գտնվեն այնտեղ ժամանելուց հետո առնվազն երկու տարի: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ պատվիրակությունը մտահոգություն է հայտնում ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն քննարկում է ՀՀԿ եւ ՀՅԴ հեղինակած հայտարարությունն ընդդեմ բռնությունների ‘