Չանչարևիչ. «Հայաստանի հավաքականը պատրաստ է հաջորդ քայլը կատարելուն»

176

Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը բարձր գնահատեց թիմի խաղը Ուելսի ընտրանու դեմ տնային մրցավեճում (1:1):

«Որոշ դրվագներում մեր բախտը մի փոքր չբերեց, այդ թվում՝ բաց թողած գոլի դրվագում: Ուելսն առանց գոլային պահ ստեղծելու գրավեց մեր դարպասը:

Շատ գոհ եմ հավաքականի խաղից և թիմի նվիրումից: Ուելսի պես հավաքականը, որը կարողացել է հաղթել Խորվաթիային, այսօր ամբողջ խաղի ընթացքում պաշտպանվում էր, և դա այն դեպքում, որ նրանց հաղթանակ էր հարկավոր եզրափակիչ փուլ մտնելու համար:

Ուրախ եմ, որ մեր թիմն աճում է: Շատ են երիտասարդները, որոնք սովորում են ճնշման տակ խաղալուն: Նման ճնշմանը սովորելը նշանակում է, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է դեպի առաջ հաջորդ քայլը կատարելուն»,- Fast Sports-ի եթերում ասաց «Ալաշկերտի» դարպասապահը:

Նախորդ հոդվածըՑԱԽԱԼ-ը BBC-ից պահանջում է ներողություն խնդրել «Աշ-Շիֆա» հիվանդանոցի մասին ռեպորտաժի համար
Հաջորդ հոդվածըԵվրո-2024․ Իվուն չի մասնակցի Խորվաթիայի դեմ խաղին