‘Չապմանն ազգանունը փոխում է Սնոուդենի’

825

ԱՄՆ-ից որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակցուհի արտաքսված Աննա Չապմանը Էդուարդ Սնոուդենին առաջարկել է ամուսնանալ իր հետ: Այդ մասին նախկին լրտեսուհին գրել  է իր Թվիթերում՝ նշելով, որ դա Սնոուդենի համար հնարավորություն է ստեղծում մնալ Ռուսաստանում: Աննայի հարցը՝ «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ», առայժմ պատասխան չի ստացել: Մինչ այդ, քանի դեռ շահագրգիռ կողմերը լռություն են պահպանում, հնարավոր է՝ ուսումնասիրում են առաջարկի իրավական ասպեկտները, արևմտյան ԶԼՄ-ներն ու բլոգոլորտը օվկիանոսի երկու կողմերում արդեն ըստ արժանվույն գնահատել են նախկին գործակալուհու յուրօրինակ քայլը: Այդ առիթով կատակները բազմանում են անհավանական արագությամբ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարում» հարսանիք է, դրսում՝ բողոքի ակցիա’
Հաջորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը ժամանեց Երեւան (լուսանկարներ)’