‘Չավեսի մահը սգացող վենեսուելացիները ծեծի են ենթարկել լրագրողին (տեսանյութ)’

608

Վենեսուելայի քաղաքացիները  երկրի առաջնորդ Ուգո Չավեսի մահվան գույժն ստանալուց հետո դեռ չեն կարողանում ուշքի գալ: Կարակասի զինվորական հոսպիտալի մոտ, որտեղ նախագահին վերջին անգամ տեսնելու հույսով խմբվել են տասնյակ քաղաքացիներ, մի շարք միջադեպեր են գրանցվել:

Ակտիվիստները ծեծի են ենթարկել RCN հեռուստաալիքի լրագրող Կարմեն Անդրեա Ռենհիֆոյին, որը բուժհաստատության շենքի դիմաց Չավեսի մահանալու վերաբերյալ տեսանյութ  է պատրաստել: Մի խումբ մարդիկ հարձակվել են լրագրողուհու և նրա օպերատոր Սեմյուել Սոթոմայորի վրա և ծեծել նրանց:

«Դեռ նոր էի սկսել կարդալ տեքստը, երբ ամբոխից թշնամական բացականչություններ լսվեցին: Այնուհետև երկու հոգի հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին ծեծել: Մենք փորձեցինք փախչել, սակայն ամբոխի միջով անցնելիս արդեն հարվածներ տեղացին բոլոր կողմերից՝ բռունցքներով, մահակներով, մոտոցիկլի սաղավարտներով»,- El Pais լրատվամիջոցին պատմել է Կարմեն Անդրեա Ռենհիֆոն:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահի անձնական նվերները աճուրդի կհանվեն’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսն առաջարկում է միասին հանդես գալ մայիսի 5-ի ընտրություններում’