‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում (1:1) աչքի է ընկել փոխանցումների 100 տոկոսանոց ճշգրտությամբ:
OptaJean վիճակագրական համակարգի տվյալներով, Չավիի բոլոր 96 փոխանցումներն էլ հասել են թիմակիցներին:
Խաղի մյուս հետաքրքիր վիճակագրությունն այն է, որ «Բարսելոնան» դարպասի ուղղությամբ կատարած հարվածների թվով ցույց է տվել վերջին 10 տարիների ամենավատ ցուցանիշը: Կատալոնացիները հանդիպման ընթացքում ընդամենը 2 անգամ են հարվածել ՊՍԺ-ի դարպասի ուղղությամբ:
‘