‘Չավին զարմացել է, որ Թուրանը կարմիր քարտ չի ստացել (տեսանյութ)’

690

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին զարմացել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի` «Ատլետիկոյի» հետ խաղում Արդա Թուրանը եզրային մրցավարի վրա խաղակոշիկ նետելու համար ընդամենը դեղին քարտ ստացավ: Խաղից հետո մրցավարի և «Բարսելոնայի» կողմից առարկումներ չեն եղել, ուստի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը որոշել է Թուրանին չորակազրկել:

«Ես զարմացել էի: Դա հստակ կարմիր քարտ էր, բայց նման հարցերով պետք է զբաղվի կարգապահական հանձնաժողովը: Մենք` խաղացողներս, չենք կարող ազդել կանոնների կամ հանձնաժողովի որոշումների վրա, բայց անձամբ ինձ թվաց, որ դա կարմիր քարտ է: Որոշ գործողություններ պետք է անմիջապես արձագանք ստանան մրցավարի կողմից, սա այդ դեպքերից է»,-Չավիի խոսքը մեջբերված է AS-ից:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, ավտոճանապարհները բաց են ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 30 տարեկան’