«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպման մասին։
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Անչելոտիի հետ, բայց չեմ հետևում մեր դիմակայությունների վիճակագրությանը: Այս մրցաշրջանում Անչելոտին փոխել է Մադրիդի «Ռեալի» համակարգը. նրանք այժմ խաղում են 4-4-2 ձևաչափով: Սա առանցքային կլինի մեր առաջիկա խաղում, բայց մենք կպատրաստվենք դրան և կփորձենք հաղթել։ Մենք մտադիր ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ և կփորձենք օգտվել ազատ գոտիներից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթել է «Օսասունային», իսկ Մադրիդի «Ռեալը» ուժեղ էր «Ատլետիկոյից» (5:3):