Չավին հաղթանակների վատագույն ցուցանիշն ունի «Բարսելոնայի» մարզիչների մեջ նախորդ 20 տարում

172

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին 20 տարում հաղթանակների ընթացիկ վատագույն ցուցանիշն ունի կատալոնական թիմի գլխավոր մարզիչների մեջ, հաղորդում է relevo-ն։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» 0:0 հաշվով էր ավարտել տնային հանդիպումը «Ռայո Վալիեկանոյի» հետ։

Չավիի նշանակումից հետո «Բարսելոնան» հաղթանակով է ավարտել 38 հանդիպումից 20-ը՝ 52,63 տոկոս։

Ռոնալդ Կումանի օրոք «Բարսելոնայի» հաղթանակի ցուցանիշը 58,21 տոկոս էր, Կիկե Սետիենի ժամանակ՝ 64,00 տոկոս, Էռնեստո Վալվերդեի ժամանակ՝ 66,90 տոկոս։

Նախորդ հոդվածըՄահացել է «Եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակը
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Կիլիան Մբապեի ֆավորիտները