‘
«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին կարծքի է հայտնել «Նիցայի» կիսապաշտպան Ժան Միշել Սերիի մասին, ով մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:
«Դիտել եմ նրա մասնակցությամբ խաղեր, ինչպես նաև ահռելի քանակությամբ տեսանյութեր: Մինչ այդ չգիտեի նրա մասին, սակայն երբ տեսա նրա խաղը, հիացած էի: Կիսապաշտպանության գծում նման տաղանդ ունեցող ֆուտբոլիստների քիչ կարելի է հանդիպել: Սերին հիանալի է տիրապետում կարճ ու երկար փոխանցումներին, տակտիկապես լավ է պատրաստ, հաջող է գործում կազմակերպված ֆուտբոլում, ինչպես նաև կախարդական վերջին փոխանցում ունի: Պարզապես հրաշք է:
Նա հիանալի կխաղա «Բարսելոնայում»: Սերին կարող է գործել կիսապաշտպանության բոլոր դիրքերում: Առանց տատանվելու կարող եմ ասել, որ նա ունի այն, ինչ մենք «Բարսելոնայի» գեն ենք անվանում»,- goal.com-ի հետ զրույցում ասել է կատալոնացին:
«Բլաուգրանան» ծրագում է այս շաբաթվա ընթացքում 40 միլիոն եվրոյով գնել իուվարցու տրանսֆերը:
‘