‘ Չավին հնարավոր է մնա «Բարսելոնա»-ում’

597

«Բարսելոնայի» 34- ամյա կիսապաշտպան Չավին Էրնանդեսը հանդիպել է կատալոնական ակումբի նախագահ Ժոզե Մարի Բարտոմեուի և գլխավոր մարզիչ Լուիիս  Էնրիկեի հետ,- տեղեկացնում է  sport.es-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ֆուտբոլիստի ապագայի հետ կապված հարցեր:  Արդյունքում՝ կիսապաշտպանին հաջողվել է համոզել, որ մնա թիմում, թեև նա արդեն գործնականում պայմանավորվել էր «Նյու Յորք Սիթի» տեղափոխվելու մասին:   Սպասվում է, որ արձակուրդից հետո, հինգշաբթի оրը, կիսապաշտպանն իր առաջին մարզումը կանցկացնի կապտանռանագույնների հետ:  

2013-2014 թթ. Չավին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 30 հանդիպում, դարձել  է  3 և  2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ռոյսն ու Հումելսը կմնան «Բորուսիայում»»’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Լեւոն Հայրապետյանի կալանքը հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը’