‘Չավին, Մեսին եւ Պույոլը դեռ երկար կմնան «Բարսելոնայում»’

952

Կատալոնյան «Բարսելոնան» թիմի խաղացողներ Կառլես Պույոլի, Չավիի եւ Մեսիի հետ համաձայնության են եկել պայմանագրերը երկարաձգելու շուրջ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Կառլես Պույոլը, որի գործող պայմանագիրը լրանում է 2013 թվականի ամռանը, մինչեւ 2016 թվականը նախատեսված նոր պայմանագիր կկնքի:

Առնվազն մինչեւ 2016 թվականը թիմում կմնա նաեւ կիսապաշտպան Չավին, որի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2014 թվականը:

 Ինչ վերաբերում է Մեսիին, ապա նրա հետ պայմանագիրը կերկարաձգվի մինչեւ 2018 թվականի ամառը: Մոտ ժամանակներս ֆուտբոլիստները կատալոնյան ակումբի հետ կստորագրեն նոր պայմանագրերը:

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնյա. Իրանը մտադիր չէ տեղի տալ արտաքին ուժերի պահանջներին և դադարեցնել ուրանի հարստացումը’