Չավին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ

97

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ, հաղորդում է Sport.es-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Համագործակցությունը երկարաձգելու մասին պաշտոնական հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ։

Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո մեկնել է արձակուրդ։ Նրա վերադարձից հետո կլինի պայմանագրի կնքման մասին պաշտոնական հայտարարությունը։

Նախորդ հոդվածըՊուտինը և Էրդողանը պայմանավորվածություն ձեռք չեն բերել
Հաջորդ հոդվածըՍոբյանին․ Ոչնչացվել են Մոսկվայի վրա գրոհող անօդաչուներ