«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին ցանկություն չունի բանակցել կատալոնական ակումբի հետ, քանի դեռ հոլանդացի Ռոնալդ Կումանը զբաղեցնում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է իսպանական Marca-ն։
Չավին մեծ հարգանքով է վերաբերվում Կումանին, նրան համարում է «Բարսելոնայի» լեգենդներից մեկը եւ չի ցանկանում բանակցել այս պահին։
«Բարսելոնայի» ղեկավարությունը Կումանի ապագայի վերաբերյալ որոշում կընդունի առաջիկա մի քանի հանդիպումների արդյունքում։ Կումանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածուներից է նաեւ Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։