Չավին պատասխանել է իր հեռացման հավանականության մասին հարցին

386

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինքն արդյոք մտահոգվա՞ծ է, որ թիմի վերջին արդյունքների պատճառով կարող է հեռացվել աշխատանքից։

«Եթե մենք դուրս մնայինք Չեմպիոնների լիգայից, ես կհասկանայի, թե ինչ աղմուկ է բարձրացել իմ շուրջ: Բայց մենք դուրս չենք մնացել  և Լա Լիգայի տիտղոսի ճանապարհին ենք: Այո, պետք է կատարելագործվենք, բայց այս պահին չորս մրցաշարերում պայքարում ենք հաղթանակի համար։ Հիշեցնեմ, որ մեկ ամիս առաջ ինձ հարցրեցիք, թե արդյոք պատրաստվո՞ւմ եմ դառնալ «Բարսելոնայի» նոր Ֆերգյուսոնը (Սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» երկարամյա մարզիչն է, որը թիմը գլխավորել է 1986-ից 2013 թվականներին՝ ArmSport) ,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նախորդ հոդվածըՍպերցյանի գործակալը կբանակցի «Ինտերի» հետ
Հաջորդ հոդվածըԲունեդսլիգայի ամենաշատ թանկացած եւ էժանացած տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների տասնյակները