‘
Քաթարական «Ալ-Սադ»-ի կիսապաշտպան Չավին խոստովանել է, որ կցանկանար աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ միևնույն մարզչական շտաբում:
Հիշեցնենք, որ ժամանակին «Բարսելոնա»-ի կազմում երկար տարիներ Չավին հանդես է եկել իսպանացի մասնագետի գլխավորությամբ:
«Դիտում եմ «Ման. Սիթի»-ի հանդիպումները: Նրանց ցուցադրած խաղն ինձ դուր է գալիս: Արդյո՞ք կցանկանամ աշխատել Գվարդիոլայի հետ. ինչու ոչ: Նա միշտ էլ ինձ համար եղել է ֆուտբոլի վարպետ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
‘