Չավի․ «Բարսելոնայում» աշխատելը դաժան է․ ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ

384

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որն օրերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, նորից խոսել է կատալոնական թիմի ղեկին աշխատելիս դժվարությունների մասին։ 

«Այստեղ աշխատելը դաժան է։ Ցավում եմ, բայց դա իրոք այդպես է։ Ամեն օր ստիպում են քեզ անպետք զգալ։ Պեպ Գվարդիոլան ինձ ասում էր այդ մասին, երբ խոսում էի նրա հետ։ Ես նաև տեսնում էի, թե ինչպես էր տանջվում Լուիս Էնրիկեն։

Պետք է վերաարժեվորել ամեն ինչ։ Այս պաշտոնի մարդկանց նկատմամբ պահանջները պետք է փոխվի։ Կա տպավորություն, որ ամեն օր դու ռիսկի տակ ես դնում քո կյանքը։ Ահա թե ինչու եմ ասում, որ այստեղ աշխատանքը դաժան է ու հաճույք չի պատճառում»,-Չավիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։ 

Չավին օրերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին՝ պատճառաբանելով, որ ակումբին փոփոխություններ են պետք։ 

Նախորդ հոդվածըԻվան Ռակիտիչը հեռացավ «Սևիլիայից»
Հաջորդ հոդվածըԻտալացի լրագրող․ «Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում»