Չավի․ Ես անկեղծ եւ ազնիվ եմ եղել Պիկեի հետ

240

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կարիերան ավարտելու մասին հայտարարած Ժերար Պիկեի հետ իր հարաբերությունների մասին։ Իսպանացի պաշտպանը նոյեմբերի 5-ին կանցկացնի վերջին հադիպումը կարիերայում։ Այդ մասին նա բոլորի համար անսպասելի հայտնել էր նոյեմբերի 3-ին։

«Չգիտեմ՝ արդար եմ եղել, թե ոչ Պիկեի նկատմամբ, բայց միշտ անկեղծ ու ազնիվ եմ եղել նրա հետ։ Հենց այդ մոտեցմամբ եմ ես միշտ նրա հետ հաղորդակցվել։

Ժերարը միշտ օրինակելի ֆուտբոլիստ է եղել թիմակիցների համար։ Մարզումների ժամանակ միշտ աշխատել է 100 տոկոսով, երբեք դերասանություն չի արել։

Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես նրա հետ զրույց եմ ունեցել եւ հայտնել իմ մտադրությունների մասին։ Դա իմ մարզչական կարիերայի ամենաբարդ պահերից մեկն էր։ Նա եղել է իմ թիմակիցը։ Ես ինքս անցել եմ այդպիսի իրադրությունով եւ հեշտ չեմ հաղթահարել»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։ Այս մրցաշրջանում Պիկեն դուրս էր մնացել հիմնական կազմից։

Նախորդ հոդվածըԳվարդիոլա․ Պիկեի ապագան լուսավոր կլինի, նա խելացի տղա է
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ կիսաեզրափակիչ