‘Չավի․ «Իսպանիան միշտ զգուշացել է Իտալիայից» ‘

1565

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Իտալիա-Իսպանիա հանդիպումից ունեցած ակնկալիքներից։  

-Իսպանիայի հավաքականի բախտը չի բերել, քանի որ արդեն 1/8 եզրափակչում շատ բարդ մրցակից է ունենալու։ Այս հանդիպումը կարող էր կայանալ կիսաեզրափակիչ փուլում կամ եզրափակչում։ Կարծում եմ՝ հետաքրքիր հանդիպում կլինի։ Հավաքականների տարբերությունն այն է, որ Իսպանիան չի կարող խաղալ առանց գնդակի՝ ի տարբերություն իտալացիների, ովքեր սովոր են նման խաղաոճի։

Մենք միշտ զգուշացել ենք Իտալիայից՝ չնայած վերջին հանդիպումներում հաջողությունների ենք հասել։ Իտալիայի հավաքականի խաղաոճը, ասես, «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» խաղաոճերի համադրությունը լինի։ Մունդիալ-2014-ում Չիլին և Հոլանդիան Իտալիայի հավաքականի նման 3-5-2 մարտավարությամբ խաղացին, ինչի արդյունքում մենք ջախջախիչ պարտություններ կրեցինք,-Չավիի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից։

Հավելենք, որ Իտալիա-Իսպանիա հանդիպումը կայանալու է հունիսի 27-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

Նախորդ հոդվածը‘Վենգեր. «Վարդիին հաջողություն եմ մաղթում «Լեսթերում»»’
Հաջորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ն խզել է Բլանի հետ պայմանագիրը’