«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին կարեւորել է թիմի կիսապաշտպան Գավիի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Երկու կողմերն էլ ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Շատ կարեւոր է, որ Գավին մնա։ Նա ակումբի ապագայի կարեւոր մասն է։ Ես գերազանց հարաբերություններ ունեմ նրա գործակալի հետ։ Մենք բանակցում ենք»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանիայի հավաքականի 17-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Մի շարք առաջատար ակումբներ հետաքրքրված են Գավիի ծառայություններով։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։