‘
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադդ» ակումբում, հերթական անգամ գովաբանել է Լիոնել Մեսսիին։
-Ես հպարտանում եմ Մեսսիով։ Նա ամեն ինչ կարողանում է անել, ամեն ինչ։ Կարո՞ղ է Լեոն խաղալ իմ դիրքում։ Ցանկության դեպքում նա կկարողանա խաղալ անգամ Պիկեի դիրքում։ Մեսսիի մեծությունը կայանում է նրանում, որ նա խաղադաշտում կարողանում է անել այն, ինչ ցանկանում է։ «Բարսելոնայի» հաջողությունները մեծապես կախված են Մեսսիից,-Չավիի խոսքը մեջբերել է «AS»-ը։
‘