‘Չավի. Այսօր մեր տոնն է’

629

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին անդրադարձել է «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպմանը (4:0):

«Այսօր մեր տոնն է: Մենք փայլուն հանդիպում անցկացրեցինք: Սկզբից մինչեւ վերջ մենք մեզ վստահ էինք զգում: Շատ դժվար էր առաջին խաղից հետո հետ բերել կորցրածը, առավել եւս, որ մեր մրցակիցը իտալական ակումբ էր:

Մենք «Միլանին» խայթում էինք բոլոր կողմերից: Խաղում էինք համարձակ: Առաջին խաղում մեզ պակասում էր ակտիվությունը, սակայն այսօր բոլորովին այլ պատկեր էր: Այստեղ դաշտն ավելի արագ է, ինչը մեզ թույլ է տալիս ավելի արագ շարժվել:

Մենք գիտենք, որ քառորդ եզրափակիչում պետք է խաղանք այնպես, ինչպես «Միլանի» հետ»,- ասել է Չավին:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Մինասյան. Հաճախ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ընկալելի չեն իր քաղաքական թիմի համար’
Հաջորդ հոդվածը‘Հարցախույզ. Ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ անում, և ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ը (տեսանյութ)’