‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին նշել է, որ կատալոնյան ակումբում սերնդափոխության ժամանակը դեռ չի եկել:
«Մենք 5 հիանալի տարիներ ենք ունեցել, երբ «Բարսան» չափազանց հզոր էր: Սակայն կարծում եմ, որ այս սերնդի խաղացողները դեռ հիանալի բազմաթիվ հանդիպումներ կանցկացնեն:հավատում եմ, որ ապագայում մենք դեռ վայելելու ենք հաջողություններ»,- ասել է Չավին:
Նշենք, որ Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնան» երեք անգամ անընդմեջ դարձավ Իսպանիայի չեմպիոն (2008/2009, 2009/2010, 2010/2011), երկու անգամ` Իսպանիայի Գավաթը (2008/2009, 2011/2012), երկու անգամ` Չեմպիոնների լիգան (2008/2009, 2010/2011), երեք անգամ` Իսպանիայի Սուպերգավաթը (2009, 2010, 2011), երկու անգամ` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը (2009, 2011) եւ երկու անգամ աշխարհի ակումբային առաջնությունը (2009, 2011):
‘