‘Չավի. Բարսելոնան գնել է ֆուտբոլիստների, որոնք չեն համապատասխանում իր խաղային փիլիսոփայությանը’

2764

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, որն այժմ պաշտպանում է քաթարական «Ալ-Սադ» ակումբի գույները, քննադատել է կատալոնական ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:

Չավին կարծում է, որ կապտա-նռնագույնները ձեռք են բերել այնպիսի խաղացողների, որոնք չեն համապատասխանում թիմի խաղային փիլիսոփայությանը.

«Ես խաղացել եմ «Բարսելոնայի» այնպիսի փայլուն ժամանակաշրջանում, որ հիմա տպավորություն է, թե թիմն առաջվանը չէ: Այն արժանի ֆուտբոլ է ցուցադրում, բայց կարող էր ձեռք բերել լավագույն ֆուտբոլիստներին:

«Բարսելոնան» քնել է, քանի որ 5-6 տարի առաջ թիմում հանդես էին գալիս խաղային այս համակարգի համար աշխարհում լավագույն ֆուտբոլիստները, իսկ հիմա խաղային այս համակարգի համար «Բարսելոնայում» ընդամենը 5-6 ֆուտբոլիստ կա` ի դեմս Մեսսիի, Ինյեստայի, Բուսկետսի, Ալբայի, Պիկեի և Լուիս Սուարեսի: «Բարսելոնան» գնել է այնպիսի ֆուտբոլիստների, որոնք չեն համապատասխանում իր խաղային փիլիսոփայությանը»,- Չավիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ձեռք է բերել պաշտպան Նելսոն Սեմեդուին, կիսապաշտպան Պաուլինիոյին և հարձակվող Ուսման Դեմբելեին: Բացի դա, կատալոնական ակումբ է վերադարձել նաև հարձակվող Ժերար Դեուլոֆեուն:

Նախորդ հոդվածը‘Վահան Բիչախչյանի թիմը հրաժարվել է ադրբեջանցի Ռամիլ Շեյդաևի ծառայություններից’
Հաջորդ հոդվածը‘Դեմբելեն Բարսելոնայում կարող է աշխատել 100 մլն եվրո’