Լա Լիգայի 32-րդ տուրում կատալոնացիները սեփական հարկի տակ պարտվեցին 0:1 հաշվով։
«Մենք խաղում էինք հաղթելու համար: Մենք պետք է առաջ շարժվենք։ Չօգտագործեցինք մեր ունեցած պահերը:
Այսօր գրեթե հրաժեշտ տվեցինք Լա լիգայում հաղթելու հնարավորությանը։ Ես կարծում եմ, որ առավելագույն պատասխանատվությունն ինձ վրա է։
Թիմը պետք է ավելի շատ ցանկություն, ավելի շատ հավատ դրսևորեր: Մենք ցանկանում էինք պայքարել տիտղոսի համար, բայց չկարողացանք դա անել։
Պետք է կատարելագործվենք հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար։ Կարևոր է իրացնել պահերը։ Մենք պետք է այլ մակարդակով մրցենք, եթե ցանկանում ենք հայտնվել Չեմպիոնների լիգայում: Ժամանակն է ինքնաքննադատության.
Այս հանդիպումը պետք է հաղթեինք, բայց պարտվեցինք»,- իսպանացու խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն։