‘
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով հիմա պաշտպանում է քաթարյան «Ալ-Սադդի» գույները, հերթական անգամ վստահություն է հայտնել, որ Կապտանռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ոչ ոք չի կարող համեմատվել։
«Այսօրվա ֆուտբոլում չեմ տեսնում այն խաղացողին, ով Մեսսիի հեռանալուց հետո կդառնա լավագույնը։ Նեյմարն է, Ազարը ու ևս մի քանի ֆուտբոլիստ, բայց նրանք չեն հասնում Մեսսիի մակարդակին։ Հիմա բոլորը փորձում են ծախել Ռոնալդուի և Մեսսիի միջև պայքարի պատմությունը, բայց նրանք, ովքեր հասկանում են ֆուտբոլից, գիտեն, որ այդտեղ համեմատության եզրեր չկան»,- Խավիին է մեջբերում Goal-ը։
‘