‘Չավի. «Ես նայեցի «Կլասիկոն», և այն ինձ պատմական հանդիպում թվաց»’

830

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, ով այժմ հանդես է գալիս քաթարյան «Ալ Սադդում», գովեստի խոսքեր է շռայլել կատալոնական ակումբի հասցեին։ Չավին նշել է, որ «կապտանռնագույնները» այս մրցաշրջանում չափազանց տպավորում են իրենց խաղով։

-Այս «Բարսելոնան» կատարելության ճանապարհին է։ Ես նայեցի «Կլասիկոն», և այն ինձ պատմական հանդիպում թվաց։ Դա բոլոր կանոնների համաձայն հիանալի ելույթ էր,-Չավիի խոսքն է փոխանցում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» «Ռեալին» մրցակցի հարկի տակ հաղթել էր 4:0 հաշվով: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» կարող է դուրս մնալ Իսպանիայի գավաթի խաղարկությունից’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլա. «Մխիթարյանն այն ֆուտբոլիստը չէ, ով երկրի կամ գումարի համար ակումբ փնտրի»’