‘Չավի. «Երբեք չեմ մտածել «Ոսկե Գնդակ»-ի մասին»’

1312

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է «Ոսկե Գնդակ»-ի մասին, տեղեկացնում է Marca-ն: Հիշեցնենք, որ իսպանացին 2010 և 2011 թվականին ընդգրկվել էր «Ոսկե Գնդակ»-ի հավակնորդների ցուցակում:

«Երբեք չեմ մտածել «Ոսկե Գնդակ»-ի մասին: Չեմ կարծում, որ արժանի եմ այդ մրցանակին, սակայն բոլորն ինձ հակառակն են պնդում:

Կարծում եմ, որ այս տարի այդ մրցանակին արժանի է Լիոնել Մեսսին: Ռոնալդուն, Նեյմարը և Սուարեսը փայլուն ֆուտբոլիստներ են, սակայն ներկա պահին նրանք զիջում են Մեսսիին»,- հայտարարել է Չավին:

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոյի» նախագահը հայտարարել է, որ Սիմեոնեն չի հեռանա թիմից’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը պայմանագիր է առաջարկել Մոուրինյոյին’