‘
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին իր զարմանքն է արտահայտել իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի՝ թիմի ավագ Իկեր Կասիլիասի հասցեի արված խոսքերի վերաբերյալ.
«Խոսել եմ Իկերի հետ և վստահ եմ, որ նրանք կլուծեն այդ խնդիրը: Այդուհանդերձ, ես զարմացած եմ Դել Բոսկեի խոսքերից: Վստահ եմ, որ նրանք կվերականգնեն իրենց միջև լավ հարաբերությունները, չէ՞ որ նրանք երկու հիանալի մարդիկ են: Նրանք միասին շատ բանի միջով են ացնել:
Դել Բոսկեի խոսքերի մասին ես ոչինչ չունեմ ասելու: Ես արդեն 2 տարի է՝ չկամ հավաքականում, իսկ ադեկվատ մեկնաբանություն տալու համար պետք է լինել հավաքականի ներսում; Իկերի հետ զրուցելուց հետո ես հասկացա, որ նա հանգիստ է վերաբերվում Դել Բոսկեն»,- Չավիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
‘