‘Չավի. «Հարգում եմ Մոուրինյոյին, բայց այլ կերպ եմ պատկերացնում ֆուտբոլը»’

1300

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Հերնանդեսն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը վերջերս հեռացվել էր Լոնդոնի «Չելսիից»:

«Մոուրինյոն միշտ ցանկացել է հաղթել ամեն գնով, եւ դա խոսում է այն մասին, թե ինչպես է նա հարցեր լուծում: Ես հարգում եմ այդպիսի փիլիսոփայությունը, սակայն ամեն գնով հաղթանակի հասնելը նշանակում է, որ միշտ չես կարող հավատարիմ լինել քո փիլիսոփայությանը: Ես հարգում եմ Մոուինյոյին, նա հասել է մեծ նվաճումների, սակայն ֆուտբոլն այլ կերպ եմ պատկերացնում»,- քաթարյան «Ալ Սադի» 35-ամյա կիսապաշտպան Չավիի խոսքը մեջբերում է Record- ը:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Լեմպարդ. ««Մոուրինյոյի դեմ «Չելսի»-ի ֆուտբոլիստների դավադրության տարբերակն ուղղակի բացառված է»’