‘Չավի Հերնանդես.«Մենք շատ երջանիկ ենք: Բնականաբար, Լեոն նույնպես»’

772

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Սևիլիա»-ի դեմ խաղի մասին: Հիշեցնենք` նշված խաղում կատալոնացիները 5:1 հաշվով հաղթանակ են տարել, իսկ Լիոնել Մեսսին իսպանական Պրեմիերայի լավագույն ռմբարկու է դարձել` իր ակտիվում գրանցելով 253 գոլ:

«Մենք շատ երջանիկ ենք: Բնականաբար, Լեոն նույնպես: Նա շատ բարդ, բայց պատմական նվաճում է գրանցել: Լեոյի ապագա՞ն: Կարող եմ կրկնել մարզչի խոսքերը: Եթե Մեսսին երջանիկ է, երջանիկ է նաև «Բարսելոնա»-ն:

Մենք հիանալի խաղ անցկացրինք: «Բարսելոնա»-ն գերազանց էր խաղում: Պետք է այսպես էլ շարունակել»,- Insidespanishfootball-ը մեջբերում է Չավիի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Մեսսիի պատմական ռեկորդը երջանկացրել է «Բարսելոնայի» ողջ կազմին (տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘ Լուիս Էնրիկե. «Ինձ դուր են գալիս Մեսսիի հեղինակած գրեթե բոլոր գոլերը»’