‘Չավի. «Հուսով եմ, որ CAS-ը կմեղմացնի Սուարեսի որակազրկումը»’

702

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին նշել է, որ թիմը անհամբերությամբ է սպասում հարձակվող Լուիս Սուարեսին, որը շարունակում է գտնվել որակազրկման մեջ: Ուրուգվայի հավաքականի հարձակվողը չի հայտնվում մարզաբազայում, ինչպես նաև կապ չունի կատալոնյան ակումբ խաղացողների հետ: Այնուհանդերձ, ֆուտբոլիստը, որ այս ամռանը տեղափոխվել է «Բարսելոնա», ջանադիր մարզումներ է անցկացնում հատուկ իր համար մշակված անհատական պլանով:  

– Լուիսը աշխարհի լավագույն հարձակվողների շարքում է: Նա գերազանց մրցաշրջան է անցկացրել «Լիվերպուլում», և իհարկե, նրա տեղափոխությունը «Բարսելոնա», մեզ համար մեծ հաջողություն է:  Ես հիանալի հարաբերություններ ունեմ Լուիսի հետ: Նա հոյակապ մարդ է, և բոլորս նրան գրկաբաց ենք սպասում:  Հուսով եմ Լոզանի արբիտրաժային դատարանը (CAS) կմեղմացնի որակազրկումը այնքան, որքան հնարավոր է:

Նախորդ հոդվածը‘Ռիբերին՝ նոր տեսքով’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ-ը շարունակում է քար լռություն պահպանել. «Ժողովուրդ»’