‘Չավի. «Մեսսիի տեղափոխությունը դավաճանություն կհամարվեր»’

815

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը ասել է, որ ժամանակին թիմի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը «Ռեալ» իսկական հարված էր կատալոնյան ակումբի ֆուտբոլիստների, աշխատակիցների և երկրպագուների համար:

«Նա «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստն էր և հանկարծ անցավ մեր հավերժական մրցակցի ճամբարը: Եթե հիմա Լիոնել Մեսսին տեղափոխվեր «Ռեալ», ապա դա նմանատիպ իրավիճակ կլիներ և կհամարվեր դավաճանություն»,- Չավիի խոսքերն է մեջբերում «Marca» պարբերականը:

Հիշեցնենք, որ Ֆիգուն «Արքայական ակումբ» տեղափոխվեց 2000 թ.-ին, երբ ակումբի նախագահ առաջին անգամ դարձել էր Ֆլորենտինո Պերեսը: Իր նախընտրական քարոզարշավում նա խոսք էր տվել ձեռք բերել Ֆիգուին և պահեց իր խոստումը:  Դրանից հետո պորտուգալացու անունը զուգորդվում էր դավաճանության և Հուդայի հետ:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Ոչ իշխանական ուժերը ութ քաղաքներում հանրահավաքներ կանցկացնեն’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետը Վարդան Պետրոսյանի մեքենայի արագության թիվն «օդից է վերցրել». Փաստաբան’