‘Չավի.«Մեսսին լավագույն շրջանի լավագույն ֆուտբոլիստն է»’

813

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, ով այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ Սադդ» թիմում, հերթական անգամ գովասանքով է խոսել նախկին թիմակցի` Լիոնել Մեսսիի մասին: Չավին կարծում է, որ Մեսսին Պելեից ու Մարադոնայից լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսին չէր լինի, եթե չլիներ Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցությունը:

-Պելեն և Մարադոնան մեծ ներդրում ունեն ֆուտբոլի զարգացման գործում, բայց այս խաղն անընդհատ է զարգանում: Այժմյան ֆուտբոլիստները նրանցից լավն են, և այժմյան ֆուտբոլն այն ժամանակվա խաղից լավն է: Ֆիզիկապես, մարտավարական տեսանկյունից, հոգեբանորեն ֆուտբոլն ավելի լավն է դառնում, իսկ Մեսսին լավագույն շրջանի լավագույն ֆուտբոլիստն է: Ընդ որում` Լիոնելն այսքան լավը չէր լինի, եթե չլիներ Ռոնալդուն: Ո’չ Լեոն, ո’չ Ռոնալդուն առանց իրար այսքան «Ոսկե գնդակ» չէին նվաճել: Նրանք իրար ավելի լավն են դարձնում,-Չավիի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին 4 անգամ է ստացել «Ոսկե գնդակ», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` 3:

Նախորդ հոդվածը‘Մեսսին «Ռեալի» դեմ խաղում մեկնարկային կազմում չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդանը «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզի՞չ’