‘Չավի. Մեր հպարտությունը խոցված է’

683

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Միլանի» հետ պատասխան հանդիպմանը, որը կայանալու է մարտի 12-ին:

«Ես լավատեսորեն եմ մոտենում «Միլանի» հետ պատասխան հանդիպմանը, չնայած առաջին խաղում պարտվել ենք: Մենք ունենք 90 րոպե, իսկ միգուցե՝ նաեւ 120: Նման խաղում ամեն ինչ կարող է պատահել:

«Միլանում» տաղանդավոր ֆուտբոլիստներ են հավաքված, նրանք կարող ենք ցանկացած պահի աչքի ընկնել: Նրան հիանալի են գործում երկրորդ հարկում, եւ օգտագործում մրցակցի ցանկացած սխալ: Մենք պետք է շատ ուշադիր լինենք. հնարավորինս շատ գնդակ պահենք, նրանց հակագրոհելու հնարավորություն չտանք, հիմար խախտումներ չանենք: Մեր գրոհները պետք է նպատակային լինեն, պետք է բաց ֆուտբոլ խաղալ:

Մեր հպարտությունը խոցված է «Միլանից» եւ «Ռեալից» կրած պարտություններից, եւ մենք ցանկանում ենք նորից վերագտնել մեր հաղթական ոգին, պայքարի ոգին եւ մեծ ակումբի հեղինակությունը: Դրա համար  ավելի լավ առիթ, քան «Միլանի» հետ խաղն է, հնարավոր չէր մտածել:

Հնարավոր է, Վիլանովան այս խաղի ինչ-որ մարտավարություն ունի. խաղալ բաց ֆուտբոլ կամ մաքուր հարձակվողով: Չեմ կարող ասել: Սակայն մենք հաստատ պետք է շատ գրոհենք եւ արագ գոլ խփենք»,- նշել է Չավին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» պարտվել է 0:2 հաշվով:

Նախորդ հոդվածը‘«Բուֆեր» Սերժ Սարգսյանի և ժողովրդի միջև’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների ցուցակների առաջադրումը’