‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անարդար վարվեց թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում վնասվածք ստանալուց հետո Կասիլյասը կորցրեց իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում:
«Ուղղակի ցավում եմ Իկերի համար, որովհետեւ նա արժանի չէր նման վերաբերմունքի, եւ ես ինքս եմ տեսել, թե ինչպես է դա նրա վրա ազդում: Մենք հաճախ էինք շփվում իրար հետ:
Խնդիրը նույնիսկ այն չէր, որ բա չէր խաղում, խոսքս մամուլում մեկնաբանությունների մասին է. դա էր ամենավատը: Նրա հանդեպ պատշաճ հարգանք չդրսեւորեցին:
Ինչպե՞ս Մոուրինյոյի լեզուն ընդհանրապես պտտվեց ասել, թե սխալվել է, որ նոր դարպասապահ ձեռք չի բերել դեռ երկու տարի առաջ: Երեւի մոռացել էր, որ Վալենսիայում Իկերը իր փայլուն սեյվերով «Ռեալի» համար նվաճեց Իսպանիայի Գավաթը»,- ասել է Չավին:
‘