‘Չավի. «Պետք է խոստովանել` այս պահին «Ռեալն» ուժեղ է «Բարսելոնայից»»’

530

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մտավախություն ունի, որ Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում կարող է գերազանցել կատալոնական թիմին: Իսպանիայի առաջնության առաջին հատվածից հետո «Ռեալն» ունի 39 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 38 միավորով երկրորդ տեղում է, սակայն մադրիդցիներից մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

««Բարսելոնան» չի կարող երկու մրցաշրջան անընդմեջ մնալ առանց տիտղոսի: Հույս ունեմ` այս մրցաշրջանում մենք կնվաճենք գոնե մեկ արժեքավոր տիտղոս: Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, սակայն պետք է խոստովանել` այս պահին «Ռեալն» ուժեղ է «Բարսելոնայից»»,-Չավիի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Չավին մասնակցել է 13 խաղի, խփել է 1 գոլ և կատարել  3 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Ավագ Եփրեմյանի «Վարք. սևագրություն»-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուդի Գարսիա. «Ես այն մարդ եմ, ով ամեն օր աշխատում է «Ռոմայի» ապագայի համար»’