‘Չավի. «Տրանսֆերների սահմանափակումը մեզ ավելի ուժեղ է դարձնում»’

769

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին մեկնաբանել է Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) այն որոշումը, որով վերջինս մերժեց ակումբի բողոքարկումը` կապված տրանսֆերների սահմանափակման հետ.

«Սա սարսափելի անարդարություն է, որը մեզ վրա վատ ազդեցություն է ունենում: Բայց այն մեզ միայն ուժեղ է դարձնում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ չի կարողանա նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել:

Նախորդ հոդվածը‘Մոուրինիո. «Պատահում է` 5 գոլ ես բաց թողնում, երբ քո ֆուտբոլիստները հոգնած են»’
Հաջորդ հոդվածը‘2 զոհ, 1 վիրավոր՝ ադրբեջանական դիվերսիան կասեցնելու արդյունքում’