Չավուշօղլու․ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին

301

Թուրքիան մտադիր չէ միանալու Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցներին։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք չենք միանա ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի։ Մենք ելնում ենք սեփական շահերից և սեփական բարգվաճման հեռանկարներից։ Ընդ որում՝ մենք ուշադիր հետևում ենք Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների կատարմանը»,- ասել է նա Lider Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։ (Մոնտյոյի կոնվենցիան վերականգնել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների վրա՝ Սև ծովից դեպի Միջերկրական ծով)։

Չավուշօղլուն նաև քննադաության է ենթարկել Թուրքիայում ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը, թե իշխանության գալու դեպքում ինքը առաջնահերթություն կտա Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելուն, այլ ոչ թե Կրեմլի հետ։ «Դե, հասկանո՞ւմ եք, հանրահավաքներից մեկում նա հայտարարել էր, թե Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին ոչինչ չի սպառնա։ Նա հետրողական չէ իր հայտարարություններում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանական հետախուզություն․ Ռուսաստանում փորձում են հավաքագրել աշխատանքային միգրանտների
Հաջորդ հոդվածըԽառն է տիկին դատախազը, շատ խառն է