Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, թե հնարավոր է վերադառնալ Կիևի հետ բանակցություններին, սակայն` նոր պայմաններով։
Չավուշօղլուի խոսքով՝ ռուսաստանյան առաջնորդն այդ մասին ասել է թուրք պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում Սամարղանդում, ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ամեն օր դա ավելի ու ավելի դժվար է դառնում։
Փոխանցում է ria.ru-ն։