‘Չեզարե Պրանդելի․ «Մեզ կրկին կդիմակայի Եվրոպայի լավագույն թիմերից մեկը»’

782

Թուրքական «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից առաջ նշել է, որ դրական արդյունքի համար պետք է հարձակման և պաշտպանության գծերում գործեն հավասարակշռված։

«Մեզ կրկին կդիմակայի Եվրոպայի լավագույն թիմերից մեկը։ Պետք է խաղանք ագրեսիվ եւ կենտրոնացված։ Ազատ գոտիներ կփնտրենք մրցակցի պաշտպանությունում եւ կփորձենք օգտագործել դրանք։ Չենք խաղալու պաշտպանողական կամ հարձակողական ֆուտբոլ։ Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը։ Ցանկանում ենք ուրախացնել մեր երկրպագուներին»,- Պրանդելիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացած թիմերի առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 4։0 հաշվով։ «Բորուսիա» — «Գալաթասարայ» հանդիպումը կկայանա այսօր և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ փողերով են վճարում նաիրիտցիների աշխատավարձը. Քննարկում ԱԺ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ․«Պետք է չսպասենք, որ մրցակիցը սխալվի և գոլ խփի սեփական դարպասը»’