‘«Չելսիի» գլխավոր մարզիչի թեկնածուները’

591

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից իտալացի Մաուրիցիո Սարիի հեռանալու դեպքում, դիտարկում է վեց թեկնածու, հաղորդում է The Guardian-ը։

Ցուցակում են Մասիմիլիանո Ալեգրին (հեռացել է «Յուվենտուսից»), Լորան Բլանը (ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ), Նունու Էսպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»), Խավի Գարսիան («Ուոթֆորդ»), Ֆրենկ Լեմպարդը («Դերբի Քաունթի»), Սթիվ Հոլանդը (Անգլիայի հավաքականի երկրորդ մարզիչ)։

Սպասվում է, որ Սարին առաջիկայում կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը»։

Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած եւ Պրեմյեր լիգայում բրոնզե մեդալակիր դարձած «Չելսին» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարում։

Նախորդ հոդվածը‘Մբապեն դժգոհ է եւ ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից’
Հաջորդ հոդվածը‘Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Մալխաս Ամոյանը՝ ոսկե մեդալակիր’