‘«Չելսիի» երկրպագուներին մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում’

822

Լոնդոնյան ոստիկանությունը հետաքննում է Չելսիի» երկրագուների պահվածքը, ովքեր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ «ՊՍԺ»-ի դեմ առաջին հանդիպումից առաջ (1:1) փարիզյան մետրոյում արգելել էին սևամորթ տղամարդուն գնացք նստել և ռասիստական երգեր էին երգել։

Սթոքլենդ-Յարդի ներկայացուցիչներըն ուսումնասիրում են տեսանյութերն ու համագործակցում ֆրանսիացի գործընկերների հետ. գրում է «The Telegraph» պարբերականը։

Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ոստիկանությունն այդ գործն արդեն տեղավորել է «Բռնություն հանրային տրանսպորտում՝ պայմանավորված ռասայական խտրականությամբ» հոդվածի տիրույթներում, որը պատժվում է 3 տարվա ազատազրկմամբ։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական Ստեփանակերտը տարօրինակ է համարում ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու Վիկտորիա Նուլանդի կոչերը’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2022-ը տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին’